
Ուկրաինայի ՆԳՆ-ը հարուցել է մոտ 40 քրեական գործ՝ կապված վերջին դեպքերի հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ը հարուցել է գրեթե 40 քրեական գործ՝ կապված բողոքի զանգվածային ակցիաների հետ: Դրանցից 24-ն առնչվում են Կիևի դեպքերին: Ընդհանուր առմամբ, ոստիկանական բաժանմունք է բերվել 77 մարդ, որոնցից 58-ին արդեն իսկ ձերբակալել են:
Եվս 10-ի ձերբակալման հարցը դեռ քննարկվում է: Հարուցված քրեական գործերն առնչվում են միտումնավոր սպանություններին, զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, ինչպես նաև ոստիկանների կյանքի հանդեպ ոտնձգություններ գործելուն:
Բացի այդ, դրանք վերաբերում են վարչական շենքերի գրավմանը, զանգվածային անկարգություններին մասնակցելուն, մի շարք մարզերում պետական իշխանության մարմինների շենքերը կրակի մատնելուն:
Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով՝ ցուցարարների հետ վերջին բախումների հետևանքով զոհվել է 10 իրավապահ: ՆԳՆ-ի տվյալներով՝ զոհվել է նաև 14 ցուցարար: Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 16 ցուցարար: