Բաժիններ՝

Ռուսլանան սպառնում է հացադուլ հայտարարել, եթե ԵՄ-ը պատժամիջոցներ չսահմանի Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի երգչուհի ու հասարակական ակտիվիստուհի Ռուսլանա Լիժիչկոն հայտարարել է, որ կդիմի հացադուլի, թե ԵՄ-ը պատժամիջոցներ չսահմանի Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ: Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշվում է, որ «Եվրատեսիլ 2004»-ի հաղթող Ռուսլանան ակտիվորեն մասնակցում է Կիևում «Եվրամայդանի» ակցիաներին: Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին Ռուսլանան ցուցարարների առջև ունեցած ելույթում խոստացել էր հրապարակավ ինքնահրկիզում գործել, եթե չկատարվեն ցուցարարների պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728