ՆԱՏՕ-ն կարող է Աֆղանստանից իր զորքերը դուրս բերել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղով. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի շուտափույթ շահագործումը կլինի նշանակալից իրադարձություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական պլանում, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման համար:

Մամեդյարովի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն 2015 թվականից իր զորքերը դուրս է բերելու Աֆղանստանից, ինչը կարող է իրականացվել ԲԹԿ-ի միջոցով: Նա հիշեցրել է, որ իրենք քանիցս առաջարկել են այդ մասին, անգամ շնորհանդես են կազմակերպել այդ կապակցությամբ: Մամեդյարովն ընդգծել է, որ իրենց դեսպանին հանձնարարել է այդ հարցը քննարկել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:

Անդրադառնալով Ուկրաինայի իրադարձություններին՝ Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է հեռու մնան բախումների վայրերից՝ հավելելով, որ Ադրբեջանի ու Ուկրաինայի միջև համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ:

Մամեդյարովի խոսքերով՝ Ադրբեջանը հուսով է, որ Ուկրաինայում շուտով կտիրի խաղաղություն ու կայունություն, ինչը շահավետ կլինի այդ երկրի և ընդհանրապես տարածաշրջանի համար:

Տեսանյութեր

Լրահոս