Սահմանադրական դատարանը այսօր` սեպտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով սկսել է քաղաքացի Գրիգոր Վահանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:
«Իսպանիան և Պորտուգալիան են արտադրում գենոմոդիֆիկացված սննդամթերքի 90%-ը, իսկ մենք մեծ հաճույքով օգտագործում ենք իսպանական ձեթ»,- այսօրվա ասուլիսում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Ես ՁԵզ վստահեցնում եմ՝ որևէ բժիշկ իրեն թույլ չի տա, որ նորմալ վարձատրվելու դեպքում խալաթի գրպանը բացի, ասի՝ փող դրեք: Եվ էն մասերը, որ ասում էի՝ պատժեք, ես չէի ասում, որ բժիշկներին պատժեք, ես ասում էի՝ պատժեք նրանց, ովքեր էլ արդեն բժիշկ չեն: Նրանք արդեն դարձել են բիզնեսմեն: Ես հիմնականում խնդիրը տեսնում եմ կառավարման և կառուցվածքային ոլորտում»,- ասաց Դ. Դումանյանը:
Վաճառքում այլևս չկան փչացած ձվեր, բնակչությունն անհանգստանալու կարիք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա վստահեցրեց, թե վաճառքից արդեն հանվել է փչացած արտադրանքը:d
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այսօր ժամը 16:00-ին Կոնյակի գործարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվի հավաքը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` քննարկվելու է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը, ինչպես նաև այն, թե ինչ դիրքորոշում պետք է արտահայտի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված 2011թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ:
«Ես նաև գրականության դասատու եմ եղել, եթե ասում էի՝ «Սամվել» վեպը կարդացե՞լ եք, պատմեք, չէին պատմում՝ 2 էին ստանում: Քիչ առաջ ասացի, որ ես չեմ կարդացել այն տեքստը, որ ուղարկվել է Դատախազության կողմից, առավել ևս` կարդալուց հետո հարցադրումներ են առաջանում, որը պիտի Դատախազության ներկայությունը տրվի, այսինքն՝ կողմ և դեմ քվեարկելն ինքնանպատակ չէ»:
Այսօր ԱԺ-ում ներկայացվեց ՀՀ Առողջապահության նախարարության 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ՝ նշյալ ոլորտում իրականացվել է բյուջետային դասակարգման 62 ծրագիր:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումին, որի ժամկետը լրանում է այսօր:
«Եթե բոլորը…» ֆիլմում հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում են իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ…
Հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանահունգարական գործարքի հետեւանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը:
Հանրային պաշտպանի գրասենյակից հրավիրված պաշտպանը միջնորդել է 10 աշխատանքային օր ժամանակ տրամադրել իրեն ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարել է և դատական նիստը հետաձգել է մինչև հոկտեմբերի 11-ը:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը դեռևս չի քննարկել ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը:
«Մեզանում ստեղծվել է մի գաղափար, որ քաղաքականությամբ զբաղվողները աստվածային մի զորություն է, որը մարդուն ազատում է բոլոր մեղքերից»,- ասաց Գալուստ Սահակյանը:
«Թբիլիսիում լուրեր են պտտվում, որ Օրբանը Սահակշվիլուն խնդրելու է օգտագործել իր անձնական կապերը Սերժ Սարգսյանի հետ և փորձել համոզել վերջինիս` լուծել հայ-հունգարական դիվանագիտական թնջուկը»:
Ցածր IQ ունեցող մարդիկ ավելի հակված են դժբախտ լինելուն, քան ավելի բարձր IQ ունեցողները: Անգլիացի հետազոտողները պնդում են, որ ցածր IQ-ն հաճախ կապված է ցածր աշխատավարձի ու հոգեկան առողջության ցածր մակարդակի հետ, ինչն էլ դժբախտ զգալու համար նախապայմաններ է ստեղծում:
Շատերը, զբաղվելով ինքնաբուժությամբ ու ընդունելով քնաբեր հաբեր, վնասում են իրենց առողջությունը: BBC-ի փոխանցմամբ` ինսոմնիայով (անքնություն) տառապող մարդկանց ուղիղ կեսը սկսում է քնաբեր հաբեր օգտագործել`առանց բժիշկների հետ խորհրդակցելու:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Շտեֆան Ֆյուլեն կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանը շատ ակտիվ է բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նրա խոսքով` Հայաստանը առաջանցիկ տեմպերով մասնակցում է եվրոպական ինտեգրման գործընթացին ևբարեփոխումներն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ: ԵՄ հանձնակատարը Ասոցիացման համաձայնագրի բանակցային գործընթացը գնահատել է բավականին խոստումնալից:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել: «Այսօր ԱԺ եմ ներկայացրել օրենք կենսաթոշակների նշանակման կարգի մասին։ Ահա այդ օրենքի համառոտագիր տարբերակը…»:
«Եթե նախագահական ընտրություններից հետո այս ամենը կատարվեր, բնականաբար, այլ մոտեցում կլիներ: Նշեմ նաև, որ իրավապահ մարմինները ևս պետք է պատասխանատվություն կրեն, քանի որ չեն բարձրաձայնել այն, ինչ գիտեին գործի առիթով: Քանի դեռ Օսկանյանը պատգամավոր չէր, նախագահի հավանական թեկնածու չէր, որևէ քայլ չձեռնարկվեց»:
Վաղը մեկնարկում է «Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացնում են, որ կինոտոնն այս անգամ նվիրվում է կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան Համո Բեկնազարյանի 120-ամյակին: «Կինոաշուն-2012»-ը կմեկնարկի Արմավիրում՝ հայկական առաջին հնչյունային՝ «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ:
ԲՀԿ որոշ պատգամավորներ արդեն խոսում են կառավարության կողմից ներկայացված 2011թ. բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին, ի պատասխան Դատախազության կողմից ներկայացված միջնորդության, որով Դատախազությունն ԱԺ-ից թույլտվություն է խնդրում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:
«Որ մենք պա՞րտք ենք, ընթացքում այն պարտքերը, որ մենք ունենք, մարվում են, իջնում են, բայց, այնուամենայնիվ, որևէ միջազգային կազմակերպությունում պարտքի առկայության պատճառով չենք զրկվել ձայնի իրավունքից, և այլն: Այդ ուղղությամբ մենք առանձնահատուկ ուշադիր ենք, որ առաջին հերթին մարենք նախկինում կուտակված այն պարտքերը, որոնք կարող են անդրադառնալ մեր ձայնի իրավունքին»:
«Ես խորհուրդ կտայի Ստեփան Սաֆարյանին՝ մտածել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես քանի՞ տոկոս կարող է հավաքել, եթե իշխանությունը նրան շատ չօժանդակի: Ինչ վերաբերում է միմյանց մասին կարծիք հայտնելուն, ապա առ այսօր ՀԱԿ-ը, համենայն դեպս, Րաֆֆի Հովհաննիսյանի մասին փորձում է կարծիք չարտահայտել, որովհետև, եթե թեկնածու է, մենք հարգում ենք նրա իրավունքը, և խորհուրդ կտայի բոլոր մյուս ընդդիմախոսներին` Ստեփան Սաֆարյանին և նրանց, ովքեր շահագրգիռ են, որ Լ.Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չդնի, զբաղվել սեփական թեկնածուի իմիջի գնահատմամբ»:
«Ես գիտեմ այնքան, որքան գիտեմ: Իրավաբանական հարց է, ի՞նչ իմանամ՝ ի՞նչ է: Դժվար է հավատալ, որ Վարդան Օսանյանը կարող է առնչություն ունենալ նման խնդիրների հետ, բայց սա քրեական գործ է ու նման դատողություններն անել ճիշտ չէ: Հավատում եմ, որ լուրջ բան չպետք է բացահայտվի»,- ասաց Ա. Շահբազյանը:
«Թեմային ծանոթ չեմ: Մի անգամ ասել եմ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող ակնհայտ գործ է: Բայց մանրամասներին ծանոթ չեմ: Առաջին անգամ եմ լսում, որ միջնորդություն կա: Այն, որ քաղաքական հետապնդում էր, վաղուց եմ ասել»:
«Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու: Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած և այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին…»:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը որակեց «անսպասելի ու զարմանալի»` ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
«Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամներս հայտարարում ենք, որ Առաջին ատյանի դատարանի հրապարակված դատավճիռը կրում է քաղաքական բնույթ, այն պատվիրված է հենց Բաղրամյան 26–ից՝ երիտասարդների նկատմամբ վրեժխնդրության և նրանց թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ակտիվությունը զսպելու նպատակով: