Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն այսօր 7 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ն այսօր առավոտյան արձակել է մի քանի հրթիռ: Հարավային Կորեայի ՊՆ-ի տվյալներով՝ արձակվել է երեք 3 հրթիռ, որոնք 55 կիլոմետր հաղթահարելուց հետո ընկել են Ճապոնական ծովը:

Եվս 4 հրթիռ է արձակվել դրանից քիչ անց: Այս անգամ հրթիռները ջրում են հայտնվել 155 կիլոմետր տարածություն անցնելուց հետո: Սեուլը ենթադրում է, որ ԿԺԴՀ-ը փորձարկել է երկու տարբեր տիպի արձակման սարք: Դրանից մեկ օր առաջ ԿԺԴՀ-ի բանակը ծովի ուղղությամբ արաձակել էր փոքր հեռահարության ևս մի քանի հրթիռ:

Այդ հրթիռները, թռչելով մոտ 500 կիլոմետր, ընկել են ջուրը: Համանման արձակումներ իրականացվել են նաև նախորդ շաբաթ: Այս ամենն իրականացվում է թերակղզու հարավում Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի մասշտաբային զորավարժությունների անցկացման ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս