Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղրիմի հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ վստահություն են հայտնել, որ Ղրիմին կհաջողվի ապահովել ազգամիջյան ու միջդավանաբանական խաղաղություն՝ չնայած «Մայդանի» արմատական ուժերի ագրեսիային:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են տվյալ հարցի շուրջ կապի մեջ գտնվել տարբեր մակարդակներով: