Եվրահանձնաժողովի նախագահը հունիսի սկզբին կժամանի Վրաստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հունիսի սկզբին ժամանելու է Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանում գտնվող ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Այցի շրջանակներում Բառոզուն անցկացնելու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Ֆյուլեն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովի նախագահի այցն ի ցույց է դնում Վրաստանին Եվրոպայի աջակցությունը: Ֆյուլեն և ԵՄ-ի արտաքին հարցերով ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը Վրաստան են ժամանել երեկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31