Մեկնարկել է Իրանի արտգործնախարարի երկօրյա ճապոնական այցը

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկօրյա այցով մեկնել է Ճապոնիա: Զարիֆը ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Զարիֆի ճապոնական այցն իրականացվում է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդայի հրավերով և միտված է երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: Զարիֆը հանդիպելու է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Նախորդ տարվա սեպտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ու Ճապոնիայի վարչապետը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում պայմանավորվել են Թեհրանի ու Տոկիոյի հարաբերությունների հետագա ընդլայնման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31