ԱՄՆ-ն ու Եվրոպան հավատարիմ են Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան հավատարիմ են Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ուորլիքն ընդգծել է, որ ուրախ է Հայաստանում ու Ադրբեջանում Շվեդիայի դեսպանատների բացման կապակցությամբ: Նշվում է, որ մարտի 3-ին Երևանում ու Բաքվում բացվել են Շվեդիայի դեսպանատներ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ուորլիքը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խորհրդակցություններ է անցկացնում Շվեդիայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31