
Սիրիայի տարածքից դուրս է բերվել նրա վտանգավոր նյութերի 1/3-ը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության առաքելության ղեկավար Զիգրիդ Կաագը հայտարարել է, որ Դամասկոսը ձերբազատվել է երկրի քիմիական զենքի պաշարների 1/3-ից:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Սիրիական քիմիկատների մոտ 1/3-ը դուրս է բերվել երկրից ու ոչնչացվել է: Պետք է շարունակել»: Սիրիայի քիմիական զենքի ընդհանուր պաշարները գնահատվում են 1300 տոննա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվել էր, թե Սիրիան համաձայնեցրել է քիմիական զենքի դուրս բերման նոր ժամկետները: Նոր պլանի համաձայն, Սիրիայի իշխանությունները պարտավորվել են երկրում մնացած վտանգավոր նյութերի մեծ մասը Լաթաքիա նավահանգիստ հասցնել մինչև այս տարվա ապրիլի 13-ը: Քիմիական զենքի ևս երկու խմբաքանակ Սիրիայի երկու քաղաքաներից տվյալ նավահանգիստ կհասցվի մինչև ապրիլի 27-ը: