
Forbes-ի միլիարդատերերի ցուցակում ընդգրկվել է 6 հայ

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Forbes պարբերականը երկուշաբթի հրապարակել է համաշխարհային միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկվել է 1645 միլիարդատեր: Forbes-ը վերստին ամենահարուստ հայ է ճանաչել Քըրք Քըրքորյանին:
Վերջինիս ունեցվածքը գնահատվել է 4.5 միլիարդ դոլար, որով նա հանգրվանել է 328-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, Forbes-ի միլիարդատերերի ցուցակում ընդգրկվել է 6 հայ:
Քըրք Քըրքորյանից բացի, դրանում ընդգրկվել են Սամվել Կարապետյանը (345-րդ տեղ, 4.3 միլիարդ դոլար), Դանիլ Խաչատուրովը (663-րդ տեղ, 2.6 միլիարդ դոլար), Էդուարդո Էռնեկյանը (931-րդ տեղ, 1.9 միլիարդ դոլար), Սերգեյ Սարկիսովն ու նրա եղբայր Նիկոլայը (երկուսն էլ՝ 1465-րդ տեղ, 1.1 միլիարդ դոլար):