Ռուսաստանի տարածքում ներգաղթյալների համար կստեղծվեն ուսումնական կենտրոններ
Kommersant.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային Միգրացիոն ծառայությունը (ФМС) մշակել է ներգաղթյալների սոցիալական ու մշակութային ադապտացիոն օրինագիծ: Վերջինս ենթադրում է ողջ երկրում ուսումնական կենտրոնների ցանցի ստեղծում:
Փաստաթղթի համաձայն, ներգաղթյալները կարող են մինչև կես տարի ապրել հանրակացարաններում, սովորել ռուսերեն, Ռուսաստանի օրենքներն ու պատմությունը, իսկ այդ առարկաների գծով քննությունը հաջող հանձնելուց հետո կարող են ստանալ երկրում ժամանակավոր բնակչության իրավունք:
ФМС-ը հայտարարել է, որ եկվորների համար մասնագիտացված կենտրոնների ցանցի ստեղծումն անհրաժեշտ է, քանի որ բավական մեծ է օտար աշխատուժի ներհոսքը երկիր: Նրա տվյալներով՝ 2012 թվականին Ռուսաստան է ժամանել 17.5 միլիոն ներգաղթյալ, որոնցից 8-9 միլիոնն այն երկրներից, որոնց հետ Ռուսաստանը չունի վիզային ռեժիմ: