Պուտինը հերքել է Յանուկովիչի մահանալու մասին լուրերը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը ողջ է:
Նա հավելել է, որ այն բանից հետո, ինչ Յանուկովիչը հայտնվել է Ռուսաստանի տարածքում, նրա հետ հանդիպել է մեկ անգամ. «Նա ողջ և առողջ է և նույնը ցանկանում է ձեզ»:
Պուտինը հայտարարել է, որ հասկանում է «Մայդանում» կանգնած մարդկանց, սակայն չի ողջոնում նման եղանակով իշխանափոխությունը: Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի շարքային քաղաքացին անկախության ձեռք բերումից հետո շարունակել է տուժել նախկին բոլոր նախագահների ժամանակ.
«Գրեթե ոչինչ չի փոխվել դեպի լավը: Կոռուպցիան հասել է այնպիսի չափերի, որոնց մասին մենք չենք էլ կարող երազել այստեղ՝ Ռուսաստանում: Ժողովուրդը ցանկացել է փոփոխություններ, սակայն չի կարելի խթանել ապօրինի փոփոխություններ:
Հետխորհրդային տիրույթում, ուր շատ փխրուն ու թույլ են քաղաքական և տնտեսական համակարգերը, պետք է գործել բացառապես սահմանադրական ճանապարհով: Սահմանադրական դաշտի շրջանակներից դուրս գալը մշտապես կլինի արմատական սխալ»: