
Դոլարի նոր ռեկորդը

Դրամի արժեզրկումը ոչ միայն չի դադարում, այլև նոր թափ է հավաքում։ Այսօր՝ մարտի 4-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.09 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,08%-ով։
Սա ռեկորդային ցուցանիշ է։ Դոլարի գինն ավելի թանկ եղել է 2013 թվականի հունիսի սկզբին։ Դատելով շուկայում տիրող տրամադրություններից և սպասումներից՝ դրամի արժեզրկումը կարող է շարունակվել։
Նշենք նաև, որ կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413.5 դրամ, վաճառքինը՝ 416.5 դրամ։