Բաժիններ՝

Ուզբեկստանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ

Ուզբեկական Jahon լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող են խորին մտահոգություն ու անհանգստություն չառաջացնել Ուզբեկստանում:

Հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրել են իրավիճակի լուրջ բարդեցմանն ու դիմակայությանը, իսկ իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և իրական սպառնալիքներ ստեղծել Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար:

Ուզբեկստանի ԱԳՆ-ը կարևորել է իրավիճակի կարգավորման հարցում ուժային տարբերակներից հրաժարվելը և քաղաքական միջոցների ու ջանքերի օգտագործումը՝ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու համար:

Ուզբեկստանի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտող կողմերը կցուցաբերեն առավելագույն զսպվածություն ու խելամտություն՝ շուտափույթ համաձայնության գալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31