
Կապիտալ վերանորոգումից հետո «Էրեբունի» ավիաբազա են ուղարկվել «ՄիԳ-29» կործանիչները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «ՄիԳ-29» բազմանշանակ կործանիչների խմբաքանակը կապիտալ վերանորոգումից հետո հասցվել է Հայաստանում գտնվող «Էրեբունի» ավիաբազա: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Իգոր Գորբուլը.
«Չորրորդ սերնդի «ՄիԳ-29» բազմանշանակ կործանիչների խմբաքանակը կապիտալ վերանորոգումից հայտնվել է Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ռուսական ավիացիոն բազայի սպառազինությունում: Ներկայումս ավիաբազայում ընթանում է ինքնաթիռների ընդունման ու շահագործման հանձնման գործընթացը:
Տարվա սկզբից սկսած՝ «ՄիԳ-29» կործանիչների օդաչուները 500-8000 մետր բարձրության վրա իրականացրել են ավելի քան 50 մանևրային, ուսումնական օդային մարտ, ընդ որում, ինչպես առանձին մենամարտերի շրջանակներում, այնպես էլ խմբերի կազմում»:
«ՄիԳ-29» կործանիչը նախատեսված է օրվա ցանկացած ժամի, եղանակային ամեն տիպի պայմաններում օդում գերակշռություն ձեռք բերելու, հակառակորդի ցամաքային թիրախները խոցելու, ինչպես նաև նրա ՀՕՊ-ի միջոցները ճնշելու համար: