
Ասոցացման օրակարգի շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի բանակցությունները կավարտվեն մարտին. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր ընդունել է երկրում գտնվող ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փանջիկիձեն հայտարարել է, որ Ասոցացման օրակարգի շուրջ բանակցությունները ենթադրաբար կավարտվեն մարտի վերջին. «Պարոն Ֆյուլեի այցն իր ցույց է դնում Վրաստանի եվրոպական ինտեգրման հանդեպ ԵՄ-ի ուժեղ աջակցությունը:
Մեզ համար եվրոպական հեռանկարների բացումը հատուկ կարևորություն է ներկայացնում տվյալ փուլում՝ հաշվի առնելով Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա մարտահրավերները և Ուկրաինայի վերջին զարգացումները: Հուսով եմ, որ ԵՄ-ն իր հայտարարություններում հստակ կֆիքսի Վրաստանին եվրոպական հեռանկարներին իր աջակցությունը»:
Վրաստանն ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել են նախորդ տարվա աշնանը և մտադիր են այն ստորագրել այս տարվա օգոստոսին: