Բաժիններ՝

Պուտինը գլխավորում է համաշխարհային առաջնորդների վարկանիշային աղյուսակը. The Independent

Ռուսական Взгляд թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորում է համաշխարհային առաջնորդների վարկանիշային աղյուսակը: Այդ մասին են վկայել բրիտանական The Independent թերթի անցկացրած հարցման արդյունքները:

Դրանց համաձայն, Պուտինն ապրիլի 9-ի դրությամբ հավաքել է քվեների ավելի քան 90 տոկոսը: Պուտինից մեծապես հետ է մնացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով գրավել է երկրորդ տեղը՝ հավաքելով քվեների ընդամենը 3 տոկոսը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երրորդն է՝ 2 տոկոս:

Սրանից առաջ YouGov վերլուծական գործակալության անցկացրած հարցման արդյունքները վկայել են, որ անգամ ԱՄՆ-ի քաղաքացիներն են Պուտինին ճանաչում ավելի ուժեղ առաջնորդ, քան՝ Օբամային:

Նշվում է, որ եթե մոտ ժամանակներս Ռուսաստանում անցկացվեին նախագահական ընտրություններ, ապա Վլադիմիր Պուտինի թեկնածության օգտին կքվեարկեր Ռուսաստանի քաղաքացիների 2/3-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս