Բաժիններ՝

Պորոշենկոյի ընտրական շտաբը Տիմոշենկոյին կոչ է արել հանել սեփական թեկնածությունը

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի նախընտրական շտաբում կարծում են, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն պետք է հանի իր թեկնածությունը՝ հօգուտ Ուկրաինայի ժողովրդի միասնության:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պորոշենկոյի կենտրոնական ընտրական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը: Նա հավելել է, որ եթե Տիմոշենկոն ընդհանրապես համաձայնվի դիտարկել այդ հարցը, ապա այդ ժամանակ տվյալ խնդրի շուրջ որոշակի բանակցություններ կանցկացվեն Պորոշենկոյի ու Տիմոշենկոյի միջև:

Կովալչուկն ընդգծել է, որ Պորոշենկոյի վարկանիշն ավելի բարձր է, և հետևաբար Տիմոշենկոն պետք է հանի իր թեկնածությունը: Ուկրաինայում նախագահական վաղաժամ ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930