Բաժիններ՝

Գնալով ի հայտ են գալիս Ուկրաինա ռուսական ներխուժման մոտենալու մասին ավելի շատ ցուցիչներ. The Daily Beast

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները մանրակրկիտ տեղեկատվություն ունեն այն մասին, թե Ռուսաստանը որքան ուժեր է կենտրոնացրել՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու համար: Այս մասին հայտնել է The Daily Beast պարբերականը:

Ամերիկացի պաշտոնյաների ու կոնգրեսականների խոսքերով՝ ամերիկյան բանակի հրամանատարությանը կարգադրել են Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը մանրամասն չիրազեկել ռուսական զորքերին առնչվող ամերիկյան տվյալների մասին, և դա այն դեպքում, երբ Օբաման հրապարակավ աջակցություն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Թերները հայտարարել է, որ վստահ չէ, որ իրենք որևէ մանրակրկիտ տեղեկատվությամբ կիսվում են Ուկրաինայի հետ. «Ակնհայտ է, որ մենք նրանց խորհուրդներ չենք տալիս նրանց սահմանին ռուսական պոտենցիալի մասին և այն մասին, թե ինչպես պետք է Ուկրաինայի զինված ուժերը լավագույնս կիրառել դրան հակազդելու համար»:

ԱՄՆ հետախուզությունը պոտենցիալ ներխուժման զեկույցի մասին իրազեկել է միայն Կոնգրեսին, ամերիկացի քաղաքական գործիչներին ու Օբամայի վարչակազմի անդամներին: Այդ տեղեկատվությունն անգին է, առավել ևս Ուկրաինայի կառավարության համար, ով չունի նման տեղեկություններ հավաքելու տեխնիկա:

Պարբերականի տվյալներով՝ գնալով ավելի շատ ցուցիչներ են ի հայտ գալիս, որոնք վկայում են, որ ներխուժումը մոտենում է: ԱՄՆ-ի վերջին տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է 80.000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս