Բաժիններ՝

ՌԴ-ը շարունակում է օգնել Ուկրաինայի տնտեսությանը՝ թեև չի ճանաչում նրա իշխանություններին. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է սուբսիդավորել Ուկրաինայի տնտեսությունը՝ թեև չի ճանաչում այդ երկրի իշխանությունների լեգիտիմությունը:

Պուտինն ընդգծել է, որ այդ իրավիճակը չի կարող շարունակվել հավերժ. «Ինչպես հայտնի է, Եվրոպայի մեր գործընկերները ճանաչում են կիևյան ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը, սակայն ոչինչ չեն անում Ուկրաինային օգնելու համար, ո՛չ մի դոլար, ո՛չ մի եվրո:

Ռուսաստանի Դաշնությունը թեև չի ճանաչում Կիևի իշխանությունների լեգիտիմությունը, սակայն շարունակում է ցուցաբերել տնտեսական աջակցություն և ցայժմ հարյուր միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներով սուբսիդավորում է Ուկրաինայի տնտեսությունը:

Բնականաբար, այդ իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել: Սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պետք է գործենք շատ ուշադիր՝ չկործանելու համար այն փոքր մասը, ինչը դեռ մնացել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս