
Իրանը կատարում է իր պարտավորությունները. Ամանո

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը կատարում է նախորդ տարվա նոյեմբերին «Վեցյակի» հետ կնքած համաձայնագրով պարտավորությունների իր մասը՝ համաձայն հաստատված պլանի.
«Ես կարող եմ ձեզ ասել, որ (համաձայնագրով նախատեսված) միջոցներն իրականացվում են, ինչպես և պլանավորվել էր»: Նշվում է, որ ԱԷՄԳ-ը պատասխանատու է իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վերահսկողության համար:
Ներկա դրությամբ Վիեննայում անցկացվում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների երրորդ փուլը: Իրանը հայտարարել է, որ կփորձի ցրել Արակի՝ ծանր ջրով աշխատող ռեակտորի հետ կապված Արևմուտքի մտավախությունները: