Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանն իջել էր ցուցարարների մոտ (տեսանյութ)

Ժամը 15։40-ին Նալբանդյան փողոցում ժամ նստացույց անող ակտիվիստներին քիչ առաջ մոտեցել էր վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։ Նա փորձում էր համոզել ակտիվիստներին հեռանալ փողոցից՝ նշելով, որ ցուցարարները խախտում են մյուս քաղաքացիների իրավունքը, ովքեր ցանկանում են շարժվել այդ փողոցով։ Տ. Սարգսյանը  զգուշացրեց, որ վերջիններս վտանգավոր բան են անում։ Վերջում նա հիշեցրեց, որ կառավարության հրավերը՝ հանդիպելու ցուցարարների հետ, ուժի մեջ է։

Այդ խոսքերով վարչապետի պաշտոնակատարն ավարտեց հանդիպումը և մտավ կառավարության շենք՝ ցուցարարների սուլոցների ուղեկցությամբ։

ԼՐԱՑՈՒՄ։ Նշենք, որ «Դեմ եմ»-ի ակտիվիստները քիչ առաջ ազատեցին փողոցը։

Տեսանյութը՝ «Սիվիլնեթի»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930