Բաժիններ՝

Իր գործողություններով Պուտինը ցանկանում է Եվրոպան վերադարձնել 20-րդ դարի «դժոխք». Սիկորսկի

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում դիվերսիոն գործունեությունը:

Սիկորսկին ընդգծել է, որ Ղրիմում ու Ուկրաինայի արևելյան հատվածում երբեք գոյություն չի ունեցել էթնիկ որևէ խնդիր, մարդիկ հանգիստ կարողացել են խոսել ռուսերեն և դիտել ռուսական հեռուստաալիքներ:

Սիկորսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում իր վերջին գործողություններով Եվրոպան սպառնում է վերադարձնել 20-րդ դարի «դժոխք»:

Սիկորսկին հիշեցրել է, որ այն ժամանակ դա առաջացել էր ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանելու պատրվակով մի շարք երկրների կողմից իրենց սահմանները փոխելու ցանկության ի հայտ գալու պատճառով:

Նա հավելել է, որ արևմտյան աշխարհը պատրաստում է պատժամիջոցների երրորդ փաթեթը, եթե Ռուսաստանն ամեն դեպքում համարձակվի գնալ Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930