Բաժիններ՝

Թուրքիան կարող է փորձել անձամբ արտադրել մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրներ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում դիտարկում են T-LORAMIDS խոշորամասշտաբ ծրագրի իրագործման նոր տարբերակներ՝ կապված երկրի ՀՕՊ/ՀՀՊ-ի ձևավորման հետ:

2013 թվականի սեպտեմբերին մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) գնման շուրջ անցկացված մրցույթի արդյունքներով հաղթել էր չինական China Precision Machinery Import-Export Corp. (CPMIEC) ընկերությունը:

Վերջինս Թուրքիային առաջարկել էր HQ-9 (FD-2000) համակարգ: Չինական առաջարկի գինը կազմել էր 3.44 միլիարդ դոլար: Սակայն չինական ընկերությունն ընդգրկված էր ԱՄՆ-ի «սև ցուցակում», և այդ ընտրությունից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա վերանայի մրցույթի արդյունքները:

Այժմ չի բացառվում, որ ԶՀՀ-ի արտադրությամբ ամբողջովին կարող է զբաղվել թուրքական Aselsan ընկերությունը: Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք դա հնարավո՞ր է տեխնիկական ու ֆինանսական պլանում:

Aselsan-ի ներկայացուցիչը հաստատել է, որ ընկերությունն այժմ գնահատական է տալիս ԶՀՀ-ներ արտադրելու սեփական հնարավորություններին: Նրա գնահատմամբ՝ համալիրի մատակարարումները կարող են սկսվել 8 տարի անց:

Միևնույն ժամանակ Թուրքիայի հայտարարած մրցույթին մասնակցած ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերություններն առաջարկել են օգտագործման նպատակով Թուրքիային հատկացնել Patriot PAC- 2 ԶՀՀ-ներ, որոնք ներկայումս ծավալված են Գերմանիայում: Պլանավորված է, որ դրանք կարդիականացվեն և արդյունքում կփոխարինվեն առավել արդյունավետ տարբերակով՝ PAC-3-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս