Սերիալներում մարդիկ տեսնում են իմ հակապատկերը, այսինքն՝ շատ հարուստ մարդ, դաժան և բացասական գծերով մի անձնավորություն, բայց իրական կյանքում ճիշտ հակառակն է:
.am տիրույթում եղած տեղեկատվությունն այդքան էլ լավ պաշտպանված չէ, քանի որ տեղեկատվական անվտանգության մասով գրագիտության պակաս կա: Ժամանակ առ ժամանակ մեր հարևան երկրների կողմից հայկական կայքէջերի վրա բավական արդյունավետ գրոհների ականատեսն ենք լինում:
ՀՀ փաստաբանական դպրոցն այսօր՝ օգոստոսի 6-ին, առաջին անգամ կազմակերպում է ընդունելության քննություններ: Փաստաբանական դպրոցում ուսուցանելու և փաստաբանական լիցենզիա ստանալու համար դիմել են 118 անձ:
Ժամանցի երևանյան համալիրներից մեկում երեկ հավաքվել էին Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Ջուսը, Գայանե Հովհաննիսյանը, Ժաննան, Լիդուշիկը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Մհերը, Արթուր Իսպիրյանը և այլ հայտնիներ:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել:
Ապրանքների առաքման «նույն-օրը» նոր ծառայությունը, որը կոչվում է eBay Now, փորձարկվում է Սան Ֆրանցիսկոյի որոշ օգտատերերի հետ: Նրանից համար առաքման նոր ծառայության արժեքը 5 դոլար է, որը վճարելով օգտատերերը կարող են ապրանքներ ձեռք բերել տեղական խանութներից:
Խմբի ղեկավարն է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, տեղակալը` ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր միկրոբլոգում հայ ժողովրդին շնորհավորել է Լոնդոնի օլիմպիական խաղերում 2 մեդալ նվաճելու կապակցությամբ:
«Ժողովուրդ, մտածե՞լ եք՝ ինչո՞ւ անհատական մարզաձևերից հաջողություններ ենք ունենում, իսկ կոլեկտիվ, խմբային ձևերից՝ ոչ…»:
Ս. Ավետիսյանի եղբայրը կնոջ հետ Վրաստան էր մեկնում հանգստանալու նպատակով: Ներկայումս Անդրանիկ Ավետիսյանի կյանքին վտանգ չի սպառնում:
«Քրեական հոդվածով մեղադրանք ներկայացնելու նպատակը մարդուն պատժելն է, իսկ քաղաքացիականի նպատակը՝ խախտված իրավունքը վերականգնելը»:
Ներկայացված լուսանկարներում պատկերված է Մամիկի վերջին ստեղծագործություններից մեկը, որն այլևս պատկանում է սիրված երգիչ Հայկոյին:
Եթե ուշադրություն եք դարձրել, կնկատեք, որ ՀՀ հանքարդյունաբերական ընկերությունների մեծ մասը գրանցված է օֆշորային գոտում, ինչը նշանակում է, որ սեփականատերերի անուններն անհայտ են, նրանց գումարների ելքն ու մուտքը և այլն: Եվ միգուցե այդ հանքերի իրական սեփականատերերը ՀՀ ղեկավարությունի՞ց են, ինչպես, օրինակ վարչապետը, ՀՀ նախագահը, ՀՀ նախկին նախագահ, այլք, և որպեսզի իրենք չերևան, հանքերը գրանցում են մեկ այլ պետությունում:
Գյուղացիներին 6000 դրամով պարարտանյութ տրամադրելու ծրագիրը դադարի մեջ է: Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսված 25.000 տ պարարտանյութն ամբողջությամբ վաճառվել է գյուղացուն:
1990-ականների վերջին ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների միջազգային մի խումբ նպատակադրվեց կարճ ռադիոկապի վրա հիմնված մի այնպիսի համակարգ ստեղծել, որը տարբեր սարքերին համեմատաբար փոքր հեռավորությունների վրա հնարավորություն կտար միմյանց հետ անվտանգ կապ հաստատել:
«Միգուցե փողերի հերթական լվացումն է կատարվում, միգուցե, իսկապե՞ս, ուզում են հանք բացել»,- ասում է Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը՝ անդրադառնալով Կապանում «ԲԱՄՕ Մետալ» ընկերության գործունեությանը, որը ոսկու որոնումներով է զբաղված Կապանի ջրառի տարածքում:
Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո:
ՀՀԿ-ն արձակուրդի շրջանում շարունակում է աշխատել, և նրա բոլոր գրասենյակները գործում են` հաշվի առնելով օգոստոսին և սեպտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները:
«Արմենպրեսի» հետ զրույցում նման գնահատական է տվել լեգենդար հայ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Մոդել Սեդա Տոնոյանը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայանալիք «Miss Armenia in International Best Model World&Costa Blanca Fashion Week» մրցույթին մասնակցելու հրավեր էր ստացել, որտեղ ներկայացրել է Հայաստանը և ստացել «Must photogenic model female» մրցանակը:
Արդեն երկրորդ օրն է՝ ինչ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում՝ Այգուտում, Ծովագյուղում և Սեմյոնովկայում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ տուլարեմիա կոչվող հիվանդության հնարավոր բռնկումների դեմ: Տուլարեմիան սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է դաշտամկների և տզերի միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, այս տարվա առաջին դեպքը […]
Դեռևս չպարզված հանգամանքներում շրջվել է «Էդգար-Արամ» ՍՊԸ-ին պատկանող «Գրեյդերը», որի մեջ եղել է վարորդը՝ 1995 թվականին ծնված Հառիճի բնակիչ Սիմոն Դավթյանը:
Ինքնափլուզվել է Գյումրի քաղաքի 1926 թվականին կառուցված Տիգրան մեծ փողոցի թիվ 26 շենքի տանիքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես հայտնի է՝ օգոստոսի 3-ի երեկոյան անսպասելիորեն մեկնել է Լոնդոն: Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ էր վերադարձել Լոնդոնից, որտեղ մեկնել էր հետևելու օլիմպիական խաղերին:
Թուրքիայի «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» կազմակերպությունը ստորագրահավաք է անցկացրել Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին բանտից ազատելու պահանջով և ստորագրահավաքի արդյունքները հանձնել Անկարայում Հունգարիայի դեսպանատուն:
2012թ. ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում 56 զինծառայողի կորուստ է արձանագրվել:
«Մենք այն ժամանակ փորձել ենք՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունը, ընդհուպ՝ անձնական բնույթի, Վանո Սիրադեղյանի վերադարձի խնդիրը լուծելու համար: Առաջին հերթին փորձել ենք Վազգեն Սարգսյանի հետ, ով Վանոյին համարում էր ոչ միայն ընկեր, այլև քաղաքական մեծ գործիչ: Ցավոք, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այդ պրոցեսը, որը, մեր կարծիքով՝ գրեթե հասել էր դրական արդյունքի՝ դադարեցվեց»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
Սթիվի Ուանդերը կնոջ հետ 11 տարի համատեղ ապրելուց հետո պատրաստվում է ամուսնալուծվել: Նրանք ունեն 7 և 10 տարեկան 2 որդի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է ներկրել նաև ոլոռի և եգիպտացորենի սերմացու: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը՝ հավելելով, թե ոլոռ և եգիպտացորեն ներկրելու խնդիրը դեռ քննարկման փուլում է: Նշենք նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունը ներկրում է միայն ցորենի սերմացու: Այս տարի գործում է 2010-2014թթ. ցորենի սերմատվության և սերմնարտադրության ծրագիրը, որի […]
«Ծխելը վնասակար է առողջությանը» գրառումը նշված է Հայաստանի տարածքում վաճառվող բոլոր ծխախոտների վրա: Վիեննայում վաճառվող ծխախոտների տուփերի վրա, սակայն, ավելի մեղմ գրառում է՝ «Ծուխը կարող է մահացու լինել»: