ԵՄ-ը «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախագծերի ֆինանսավորումը հասցրել է մինչև 2.5 միլիարդ եվրոյի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում նախագծերի ֆինանսավորումը 2010-2013 թվականներին մեծացրել է մինչև 2.5 միլիարդ եվրոյի: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հայտարարությունում:

Հայտարարությունը երեկ նրա անունից Պրահայում գործընկերության 5-րդ գագաթաժողովում ընթերցել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն.

«Ընդհանուր առմամբ մենք մինչև 2.5 միլիարդ եվրոյի ենք մեծացրել երկկողմ ու տարածաշրջանային ծրագրերին ֆինանսական աջակցությունը, ինչն ուղղված է 2010-2013 թվականներին գործընկերության նպատակներին հասնելու համար: Առաջիկա 7 տարվա համար ԵՄ-ի բյուջեն երաշխավորում է, որ Բրյուսելը կարող է պահպանել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը:

Մենք հուսով ենք ամբողջովին Ասոցացման համաձայնագրեր (ներառյալ ազատ առևտրի գոտու ստեղծումը) ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ և առաջընթացի հասնել Հայաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ նախագծերում: ԵՄ-ը մտադիր է շարունակել Բելառուսի հետ աշխատելը»:

Տեսանյութեր

Լրահոս