
Թուրքիայից սկսել են վտարել ռուս զբոսաշրջիկներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի զբոսաշրջային ինդուստրիայի միությունը (РСТ) հայտնել է Թուրքիայից ռուս զբոսաշրջիկների արտաքսման առաջին դեպքերի մասին: Դա տեղի է ունեցել Թուրքիայում նոր կանոնների ներդրումից հետո, որոնք առնչվում են արտասահմանյան անձանագրի գործունեության ժամկետին:
Այժմ անձնագիրը պետք է գործող լինի Թուրքիա մուտք գործելուց հետո 4 ամիս ժամկետով: РСТ-ը հայտնել է, որ երեկ Անթալիայից վտարվել են մոսկվացիներ Դմիտրի ու Մարգարիտա Սուխանովները:
Նրանք տոմսը գնել էին ապրիլի առաջին կեսին և Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան կայքից ճշտել էին, որ իրենց անձնագրերի հետ ամեն ինչ կարգին է և անգամ սքրինշոթ էին արել դա:
Սակայն Անթալիայի օդանավակայան ժամանելուց հետո նրանց ձերբակալել են անձնագրային վերահսկողությունում, ուր նրանք փակի տակ անցկացրել են 15 ժամ: Դրանից հետո նրանք ինքնաթիռ են նստել և վերադարձել են Մոսկվա:
Թուրքիայում օտարազգիների անձնագրերի գործունեության ժամկետների հանդեպ նոր պահանջներն ուժի մեջ են մտել այս տարվա ապրիլի 11-ին, սակայն համապատասխան հայտարարությունը թուրքական դեսպանատան կայքում հայտնվել է միայն ապրիլի 16-ին: