Բաժիններ՝

Պուտինը հանձնարարել է մինչև հունիս մշակել Սևծովյան նավատորմի զարգացման ծրագիր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բնակչության հետ ուղիղ շփման արդյունքներով հրահանգել է մինչև հունիս մշակել երկրի Սևծովյան նավատորմի զարգացման ծրագիր:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ ծրագրի մշակումը հանձնարարվել է Ռուսաստանի կառավարությանն ու Պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ Սևծովյան նավատորմի զարգացման հարցը Ռուսաստանի համար ամենաայժմեական հարցերից է դարձել երկրին Ղրիմի ու Սևաստոպոլի միացումից և դրա ֆոնին Սևծովյան նավատորմի վերաբերյալ Ուկրաինայի հետ կնքած համաձայնագրերը խզելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930