
Օլանդը խոստացել է 2015 թվականի ապրիլի 24-ին գտնվել Երևանում

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած ցավակցական ուղերձը չի համարում բավականաչափ:
Նշվում է, որ Օլանդը Փարիզում երեկ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցառմանը, որն անցկացվել է 2003 թվականին Սենա գետի ափին տեղակայված Կոմիտասի հուշարձանի առջև:
Օլանդը կարճատև ելույթ է ունեցել, որի ժամանակ հայտնել է 2015 թվականի ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին) գտնվելու է Երևանում: