Բաժիններ՝

Վերջին տարիներին Ռուսաստանը քայլ առ քայլ հեռանում է ժողովրդավարությունից. Բժեզինսկի

Голос Америки-ի փոխանցմամբ՝ ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին, ելույթ ունենալով Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS), հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Եվրոպայում սահմանների վերաձևումը վտանգավոր նախադեպ կստեղծի համայն աշխարհի համար:

Բժեզինսկին հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք Ռուսաստանի իշխանություններն ի սկզբանե գնահատե՞լ են Ուկրաինայում իրենց գործողությունների հետ կապված ռիսկերը. «Ելնելով նրանց գործողություններից՝ նրանք (ՌԴ-ի իշխանությունները) մտածել են պայթյունի ու ուժ կիրառելու հնարավորության մասին:

Ուկրաինացիների շնորհիվ, որոնք հրաժարվեցին կրակելուց, (Ղրիմում) այդ ակցիան անցավ խաղաղ և հաջող: Դա վտանգավոր կոմբինացիա է. դրա հետևանքները մենք կարող ենք տեսնել այլ տեղերում ևս: Անհրաժեշտ է խուսափել դրանից:

Վերջին տարիներին Ռուսաստանը քայլ առ քայլ հեռանում է ժողովրդավարությունից, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի իշխանությունների զինանոցում հայտնվել են շովինիզմն ու ազգայնամոլությունը, որոնց նախագահ Պուտինն օգտագործում է քաղաքական նպատակների համար:

Նույն տրամաբանությամբ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը կարելի է տարածել նաև Ռուսաստանի վրա, որի բնակիչներից 20-25 միլիոն չեն հանդիսանում էթնիկ ռուսներ: Դա Պանդորայի արկղ է»:

Բժեզինսկին ուկրաինական խնդրի լուծումը տեսնում է նրանում, որ Ուկրաինան դառնա ավելի ժողովրդավարական երկիր և դրա հետ մեկտեղ տեսանելի ապագայում չանդամակցի ԵՄ-ին: Բժեզինսկին կարծում է, որ եթե Ռուսաստանն ընտրի հակամարտելու ուղին, ապա այդ աղետը կհարվածի բոլորին, սակայն ավելի շատ՝ Ռուսաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս