Բաժիններ՝

Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում ՌԴ-ը կհիշի զորքեր կիրառելու թույլտվության մասին. Չուրկին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի վատթարացման դեպքում Ռուսաստանը կհիշի Դաշնային խորհրդի տված թույլտվության մասին, որն առնչվում է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի օգտագործմանը.

«Այդ հնարավորությունը մշտապես մեր ձեռքում է: Սակայն, բնականաբար, մենք չէինք ցանկանա օգտվել դրանից: Ռուսաստանը չի ձգտում նման սցենարի իրագործմանը: Ներկայումս գլխավոր առաջադրանքն իրավիճակի ապաէսկալացումն է: Եթե Ուկրաինայի հարավ-արևելքում բռնությունները չդադարեն, ապա Ռուսաստանը կգումարի ՄԱԿ ԱԽ-ի արտակարգ նիստ»:

Դրա հետ մեկտեղ Չուրկինը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ը պառակտված է և պետք չէ հակամարտության կարգավորման պլանում նրանից ակնկալել որևէ լուրջ գործողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930