
Ջոն Քերին Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հատուկ հայտարարություն է տարածել Ուկրաինայի վերաբերյալ, որում ընդգծել է, որ Ժնևյան համաձայնագրի կնքումից անցել է մեկ շաբաթ, սակայն Ռուսաստանը չի ընդունել որևէ ճիշտ որոշում:
Քերին հավելել է, որ եթե Ռուսաստանը շարունակի շարժվել նույն ուղղությամբ, ապա ԱՄՆ-ն ու Եվրոպան միջոցներ կձեռնարկեն նրա դեմ. «Կուրսի փոփոխման համար պատուհանը փակվում է: Մենք պատրաստ ենք գործել»: Քերին Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Ուկրաինայի հանդեպ ներկայիս քաղաքականությունից: