Իշխանությունը համոզված է, որ ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանին և չի մրցելու ՀՀԿ-ի հետ, այսինքն` Մարտուն Գրիգորյանի ընտրական թիմն աշխատելու է Ս. Սարգսյանի համար, կամ համոզված է, որ անգամ ԲՀԿ-ի` սեփական թեկնածու ունենալու դեպքում, Մարտուն Գրիգորյանը կաշխատի Սերժ Սարգսյանի համար:
«Ցանկացած երկրում պետական կառույցների կողմից լիցենզիոն ծրագրերի օգտագործումը նպաստում է այդ երկրում պիրատության ցուցանիշի նվազմանը, քանի որ պետական հատվածն օգտագործողների տեսանկյունից բավական խոշոր մաս է կազմում»,- ասաց Գ. Բարսեղյանը` նշելով, որ բացի բուն պիրատության ցուցանիշի տոկոսների նվազման վրա ազդելուց, պետական գերատեսչությունների կողմից լիզենցիոն ծրագրերի կիրառումը նաև օրինակ է հանդիսանում սովորական օգտագործողների և մասնավոր ընկերությունների համար:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի կողմից ԱԺ ներկայացված Հանրային հեռուստառադիոընկերության 2010թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե «քանի րոպե, ժամ կամ որևէ չափումով գովազդ է հեռարձակվել Հ1-ում 2010 և 2011թթ.», որպեսզի հասկանալի լինի, թե գովազդի մեկ րոպեն ինչքան արժե Հ1-ում, ապա հետաքրքրվեց, թե այդ ո՞ր ընկերությունն է, որ զբաղվում է Հ1-ի գովազդով, և ինչքա՞ն շահույթ ունի դրանից:
Կարծում եմ, որ Սփյուռքը նույնպես իր ամբողջ ներուժով և առայսօր իր թեկուզ հատվածական մասնակցությամբ մեծ դեր է ունեցել մեր երկու տասնամյակների պետականության կերտման գործում: Հաշվի առնելով մեր պատմական անցյալը, աշխարհաքաղաքական դիրքը և այլ խոցելի կողմեր՝ վերոնշյալ բոլոր հիմնասյուները մեզ համար էքզիստենցիալ են: Հաջորդ տասնամյակում մեր անվտանգությունն ու զարգացումը կախված կլինեն նրանից, թե ինչքան ամուր և կենսունակ կլինեն այս հիմքերը
Ավագ Լալայանի խոսքով` նախաքննչական մարմինը սահմանափակվել է միայն մեղադրյալների գործողությունների ընդհանուր նկարագրությամբ, չի հստակեցրել ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունը, և պարզ չէ, թե նրանցից ով ինչ գործողություն է կատարել, ում է հարվածել:
Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ Ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված գողության հատկանիշներով, նա պատասխանել է. «Ինչի՞ համար է հարուցված, ես չգիտեմ, քրեական գործ հարուցվում է գողերի ու խուլիգանների վրա, թող գնան իրանց վրա հարուցեն: Գողություն չի եղել, որ քրեական գործ են հարուցել, ես չգիտեմ, ես վճարել եմ մեքենայի համար , գնել եմ և մեկ միլիոնից ավելի էլ գումար եմ ծախսել մեքենայի վրա»:
ՀՀ նախագահի հոկտեմբերի 18-ի հրամանագրով Իսկուհի Վարդանյանը նշանակել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Գործը մտել է դատաքննության փուլ, և նիստի ընթացքում գործով մեղադրյալներին հարց տրվեց` արդյո՞ք նրանք հասկանում են իրենց առաջադրված մեղադրանքի էությունը և արդյո՞ք ընդունում են իրենց մեղքը:
«Քոքոբելյանն ավելի ճիշտ կաներ ոչ թե ծանր վիճակում հայտնվեր, այլ որպես մարդ, քաղաքական գործիչ, տղամարդ, պահեր իր պայմանավորվածությունները, ծանր վիճակի մեջ չդներ իրեն, իր կուսակցությանը և կուսակից ընկերոջը՝ Ալեքսանդր Արզումանյանին: Ցավում եմ, որ Արզումանյանը զոհ գնաց այս իրավիճակին, որովհետև նորմալ աշխատում էր»,- ասել է Ռ. Հակոբյանը:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը փակ գաղտնի քվեարկությամբ 75 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դեմ չէ, որպեսզի ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում փոխարինի իրեն կամ ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանին:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրում է Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատները» դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարել էին, որ սատարելու են Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, ինչից, սակայն, այսօր նույնպես հրաժարվում են:
Նյու Յորքի արևելյան մարզի դատարանը Բրուկլինում ռուս զինվորականներին ամերիկյան տեխնոլոգիաներ մատակարարելու համար կներկայացնի լրտեսության մեղադրանք ևս երկու ռուսաստանցիների: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ ռուսաստանցիները Հյուսթոնից տեղափոխվել են Նյու Յորք:
«Սա խաղաթուղթ է թուրքերի ձեռքում»,- ասում է Սամվել Կարապետյանը, ով այն ժամանակ արված երկու լուսանկար է ներկայացրել:
«Լիմոնադի մեջ էլ սպիրտային մաս կա, և կախվածության մեջ չի գցում, նույնպես կոկա-կոլան, որը միայն ծարավը հագեցնելու համար է: Երբ խնջույքի ժամանակ ուզում ես օգտագործել, օգտագործում ես, բայց այն քեզ կախվածության մեջ չի գցում: Կախվածության մեջ գցում են հերոին տեսակի թմրամիջոցը, ափիոն տեսակի թմրամիջոցը, որոնք օգտագործվում են ներարկման միջոցով: Այսինքն՝ արյան միջոցով տարածվում է մարմնի մեջ՝ հասնելով մինչև ուղեղ, որը երկու-երեք անգամ օգտագործելիս մարդուն կախվածության մեջ է գցում»:
«Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից ահազանգ է ստացվել, որ տեղի հիվանդանոց են դիմել մարդիկ, որոնց մոտ նկատվել են սիբիրյան խոց հիվանդության ախտանիշներ»,- այս մասին 168.am-ին տեղեկացնում է ՀՀ գյուղնախարարության մամլո ծառայությունը:
ԱԺ-ում տեղի է ունեցել «Ժառանգություն» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել է Քոքոբելյանի հարցը և որոշվել է, որ նա այլևս չի ներկայացնելու խմբակցության տեսակետը: Սա ենթադրում է, որ Քոքոբելյանը հետ է կանչվելու բոլոր հանձնաժողովներից և միջխորհրդարանական խմբերից:
«Նիկոլ Փաշինյանին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու մեր նախաձեռնության մասին արձագանքները, որոնք հիմնականում դրական էին, ստիպեցին շարունակել այդ ուղղությամբ մեր գործունեությունը: Մասնավորապես, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի աջակցությամբ անցկացրեցինք սոցիոլոգիական հարցում (Հ.Գ.), որը հաստատեց մեր նախաձեռնության արդարացիությունն ու իրատեսությունը»:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին ուժային պետական կառույցների կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրումը որակում է որպես առանց իրավաբանական հիմնավորման քաղաքական հետապնդում և գալիք ՀՀ նախագահական ընտրություններին հավանական մրցակցին միտումնավոր խաղից դուրս բերելու փորձ:
Երբ համեմատում ես դրսի թեկուզ համալսարանների սարքավորումների հետ, որոնց վրա աշխատում են ուսանողները` ուղղակի համեմատության եզրեր գտնելը դժվար է:
Երկհարկանի հսկա շինությունը համալրված է եվրոպական ստանդարտին համապատասխան սարքավորումներով և տարատեսակ հարմարություններով: Սրահի ներսում առանձնացված խանութները գնորդին առաջարկում են համաշխարհային բրենդների վերջին հավաքածուների նմուշները:
«Արզաքանցյանը մտածում է, թե հարուստ է, կարող է խաչմերուկը կտրի-անցնի, մարդկանց վրա քշի: Ոչ թե շոու, ընենց կոնցերտ կկազմակերպենք որ…»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
«Ասում են, թե 100 հազար դրամով ինչպես եմ մեքենա գնել, ես էլ հայտարարում եմ՝ ի պատասխան, թե Բալասանյանը 150 մ երկարությամբ գարեջրի գործարանը ո՞նց է գնել 400.000 դրամով` մեջն էլ 25 հատ տակառ»:
Ազգային ժողովում հասունանում է նոր սկանդալ, որին կարող են մասնակից դառնալ միանգամից մի քանի խորհրդարանական խմբակցություններ:
Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցներ, ովքեր ներգրավված են եղել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ն ուսումնասիրող հանձնաժողովում, նշել են, որ իրենք նախարարից հանձնարարական չունեն, և մինչև հրահանգ չլինի, իրենք չեն կարող ինչ-որ բան անել:
Մեր ընտանիքում երեք հաշմանդամ մարդ կա, որոնց առողջական վիճակը գնալով ավելի է վատանում էս խոնավ ու թաց պայմաններից: Ի վերջո, այստեղ մարդիկ են ապրում, ոչ թե` կենդանիներ»:
Մեռած վիճակ: Ես էլ չեմ պատկերացնում` ի՞նչ ա լինելու: Ոչի՞նչ, որ ամուսնուս տանելու են Կոշ: Տեղս չեմ գտնում: Ես դեռ շոկի մեջ եմ: Ես դեռ չեմ պատկերացնում` ամուսինս նստելու ա, չի նստելու: