
Բաշար Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով հաղթել է նախորդ շաբաթ երկրում անցկացված նախագահական ընտրությունները, հայտարարել է համընդհանուր համաներման մասին:
Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը: Իրավապաշտպանների տվյալներով՝ սիրիական բանտերում պահվում է մոտ 18.000 բանտարկյալ: Հունիսի 3-ին Սիրիայում անցկացված նախագահական ընտրություններում Ասադը հավաքել է քվեների 88.7 տոկոսը: