Բաժիններ՝

Պենտագոնը ռազմական խորհրդատուներ է ուղարկում Ուկրաինա

Ukrinform-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը ռազմական խորհրդատուների խումբ է ուղարկում Ուկրաինա՝ գնահատելու և մշակելու ԱՄՆ-ի ու Ուկրաինայի զինված ուժերի միջև գործնական փոխգործակցության ծրագիր: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էյլին Լայնեզը.

«Ամերիկացի ռազմական խորհրդատուների խումբը շուտով կմեկնի Ուկրաինա՝ գնահատական տալու համար ռազմական ոլորտի բարեփոխումների շրջանակներում միջնաժամկետ ու երկարաժամկետ պահանջներին:

Այդ գնահատականը կլինի առաջին քայլը, որը կօգնի ձևավորել ու գործարկել ամուր ծրագիր՝ կապված ուկրաինական զորքերին զորավարժությունների, կրթության բարձրացման ու օգնության հատկացման մեծացման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի հետ»:

Լայնեզը հիշեցրել է, որ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները նախորդ շաբաթ արդեն իսկ Կիևում հանդիպել են իրենց ուկրաինացի գործընկերների հետ և քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների երկարաժամկետ համագործակցության ամարապնդման հնարավոր ուղիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս