
Ուկրաինան ՆԱՏՕ-ի քաղաքականության առաջնահերթությունների թվում է. Բրիդլավ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի քաղաքականության առաջնահերթ բաղկացուցիչներից մեկը: Այս մասին ֆրանսիական Դովիլում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրորդ առաջնահերթությունների թվում է խաղաղ խնդիրների կարգավորմանն անցում կատարելը, սակայն Ուկրաինան արմատականորեն փոխել է իրավիճակը.
«Ուկրաինայի շատ ռազմաշունչ հարևանը, որին մենք դիտարկում էինք որպես գործընկեր, իրեն չի պահում գործընկերոջ նման և լուրջ մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի քաղաքականությանը»:
Բրիդլավն ափսոսանքով է նկատել, որ ՆԱՏՕ-ին չի հաջողվել վստահելի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ: Գեներալն ընդգծել է, որ ներկայումս ՆԱՏՕ-ի ջանքերն ուղղված են Ռուսաստանի հարևան երկրների անվտանգության ապահովմանը՝ կապված Ղրիմում ու Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ: