
Բուլղարիայի վարչապետը հայտարարել է «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքների դադարեցման մասին

Բուլղարական «Դարիկ ռադիո» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օերշարսկին երեկ կարգադրել է դադարեցնել «Հարավային հոսք» գազատարի նախագծի շրջանակներում կատարվող բոլոր աշխատանքները:
Նրա խոսքերով՝ այդ որոշումը կգործի մինչև Եվրոպական հանձնաժողովի հետ խնդրի պարզաբանումը, որը պնդում է, որ այդ նախագիծը չի համապատասխանում ԵՄ-ի հակամոնոպոլ նորմատիվներին: Սրանից առաջ Եվրահանձնաժողովը մեկ ամիս էր հատկացրել Բուլղարիային՝ կապված «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցում կողմնորոշվելու հետ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն մայիսի 27-ին հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը գտնում է, որ «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ Բուլղարիայի ստորագրած մի շարք համաձայնագրեր հակասում են ԵՄ-ի ներքին շուկայի կանոններին: