
Մարգվելաշվիլին Կիևում հանդիպել է Ջո Բայդենի հետ

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Կիևում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Հանդիպման ժամանակ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պլանավորել է Վրաստանին հատկացնել հավելյալ 5 միլիոն դոլար, ինչի հետ կապված՝ ԱՄՆ կոնգրեսում անցկացվելու է խորհրդակցություն:
Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մեծապես աջակցում է Վրաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, ինչպես նաև աջակցում է անվտանգության բարելավմանն ու արտաքին ճնշմանը դիմակայելուն ուղղված նրա ջանքերին:
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակն ու անվտանգության հարցեր: Մարգվելաշվիլին Կիևում հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: