Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է, թե Զաքիր Հասանովը հրաժարական է ներկայացրել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը մեկնաբանել է ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրաժարական է ներկայացրել:

ՊՆ-ի կայքում ընդգծվել է, որ նման տեղեկատվության տարածումը նպատակ է հետապնդում թյուր կարծիք ձևավորել բանակի մասին ու կասկած տակ դնել անցկացվող բարեփոխումները:

Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունն ափսոսանք է հայտնել նման հնարովի ու անհիմն տեղեկատվության ի հայտ գալու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս