Մեկնարկել են վրաց-ամերիկյան Agile Spirit 2014 զորավարժությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ մեկնարկել են վրաց-ամերիկյան Agile Spirit 2014 զորավարժությունները: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՊՆ-ը, ըստ որի՝ զորավարժություններն այսօր առավոտյան մեկնարկել են Թբիլիսիի մոտ ընկած «Վազիանի» ռազմաբազայում:

Դրանց մասնակցում է 550 վրացի զինծառայող և 350 ամերիկացի ծովային հետևակային: Զորավարժությունները միտված են Աֆղանստանում տարվող գործողությունների ժամանակ վրացական ու ամերիկյան զորքերի գործողությունների համակարգմանը և ընդհանրապես Վրաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին հասցնելուն:

Զորավարժություններն անցկացվելու են երեք փուլով և ավարտվելու են հունիսի 19-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30