
Չինաստանն առաջին անգամ կմասնակցի ամերիկյան «Խաղաղօվկիանոսյան օղակ» զորավարժություններին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն առաջին անգամ կմասնակցի ԱՄՆ-ի կազմակերպած «Խաղաղօվկիանոսյան օղակ» զորավարժություններին: Չինական կողմից տվյալ զորավարժություններին կմասնակցեն երկու ռազմանավ, մեկ մատակարարման նավ, մեկ լողացող հոսպիտալ և երկու ուղղաթիռ:
Նրանք կմասնակցեն կրակային փորձարկումներին, ծովային անվտանգությանն աջակցելու գործողության մշակմանը, հումանիտար օգնության ցուցաբերմանն ու սուզանավերի անձնակազմերի վարժանքներին: Բացի այդ, զորավարժությունների շրջանակներում կանցկացվի ռազմական բժշկության գծով չին-ամերիկյան ֆորում:
Զորավարժությունների անցկացումը պլանավորված է հունիսի կեսին, Խաղաղ օվկիանոսում գտնվող Գուամ կղզու ափերի մոտ: Չինաստանից բացի, այդ զորավարժություններին կմասնակցեն նաև Սինգապուրի ու Բրունեյի ռազմանավերը: