Բաժիններ՝

Վատիկանում ավարտվել է Իսրայելի ու Պաղեստինի առաջնորդների «աղոթքային» աննախադեպ հանդիպումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Վատիկանում անցկացվել է պաղեստինա-իսրայելական «աղոթքային» աննախադեպ հանդիպում: Դրան մասնակցել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, նրա պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբբասը, ինչպես նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղեմիոսը:

Երեք կրոնի ներկայացուցիչների աղոթքից հետո Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ խաղաղություն կառուցելու համար անհրաժեշտ է անգամ ավելի մեծ քաջություն, քան՝ ռազմական գործողություններ վարելիս: Ֆրանցիսկոսը, Սուրբ հողում խաղաղության գործընթացի վերսկսման կոչ անելուց բացի, հույս է հայտնել, որ կվերականգնվի քրիստոնեական միասնությունը:

Հանդիպման ավարտին Պերեսն ու Աբբասը երկրորդ անգամ սեղմել են միմյանց ձեռքն ու ողջագուրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30