Բաժիններ՝

Սիրիան կարող է վերածվել նոր Սոմալիի. Բրահիմի

BBC-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիան սպառնում է վերածվել «նոր Սոմալիի»: Բրահիմին զգուշացրել է, որ եթե չգտնվի Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումը, ապա կարող է պայթել ողջ տարածաշրջանը:

Ալժիրցի դիվանագետը հրաժարական էր տվել մայիսին, այն բանից հետո, ինչ նրան չէր հաջողվել կողմերին համոզել վերջ դնել արդեն 4-րդ տարին ընթացող հակամարտությանը և անցում կատարել բանակցություններին: Սիրիայի ապագայի հետ կապված՝ Բրահիմին հայտարարել է.

«Այն կվերածվի նոր Սոմալիի: Այն չի մասնատվի, ինչպես որ կանխատեսում էին շատերը: Այն կվերածվի չկայացած պետության՝ դաշտային հրամանատարների վերահսկողության ներքո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս