
Պուտինը հրադադարի պատրանք է ստեղծում՝ Ուկրաինայի արևելյան մարզերը գրավելու համար. Սաակաշվիլի

Gordonua.com-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մի քանի շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերին դուրս մղել Դոնբասից և պարզապաես լարափակոցներ անցկացնել Լուգանսկի ու Դոնեցկի շուրջ.
«Ռուսաստանը 1990-ական թվականներին այդպես է վարվել Աբխազիայում: Պորոշենկոն պետք է անպայմանորեն լուծի Ուկրաինայի արևելքի խնդիրը, որովհետև Պուտինը պլանը կատարելապես հստակ է: Այժմ անհրաժեշտ է ուժեղացնել հակաահաբեկչական գործողությունը, որովհետև առանց լուրջ գործողությունների, ներկայումս ոչինչ չի ստացվի:
Ուկրաինան պետք է արմատականորեն բեկի մարտական գործողությունների ընթացքը: Առանց դրա ոչինչ չի լինի: Պուտինը ներկայումս հրադադարի պատրանք է ստեղծում՝ արևելյան մարզերը գրավելու համար»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը կարող է միջազգային հետախուզում հայտարարել Սաակաշվիլու նկատմամբ: