
Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Al-Ahram պորտալի փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունն Իբրահիմ Մահլյաբի գլխավորությամբ այսօր հրաժարական է տվել: Կառավարության հրաժարականն անհրաժեշտ է դարձել նոր նախագահի ընտրությունից հետո, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ:
Իբրահիմ Մահլյաբի ժամանակավոր կառավարությունը երդում էր տվել այս տարվա մարտի 1-ին՝ Հազեմ ալ-Բեբլավիի կառավարության հրաժարականից հետո, որին քննադատում էին տնտեսական ու անվտանգության ոլորտներում կարգուկանոն հաստատելու անկարողության համար:
Երեկ առավոտյան երկրին հավատարմության երդում է տվել նորընտիր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, ով հաղթել էր մայիսի 26-28-ին Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրություններում: