Ինձ ճիշտ չեն հասկացել. Մորնինգսթար
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ANS TV-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված իր հարցազրույցի մի շարք դրվագներ:
Մորնինգսթարն ընդգծել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել՝ կապված իր այն խոսքերի հետ, որ Ադրբեջանի կառավարությունը մոնոլիտային է, և որ երկրում առկա է ուկրաինական իրադարձությունների կրկնման ռիսկ. «Յուրաքանչյուր ցանկացող կարող է դեսպանատան կայքում ծանոթանալ իմ հարցազրույցի տեքստին և համոզվել, որ այն հավասարկշռված է ու արդար:
Մենք Ադրբեջանի կողմից անկախություն ձեռք բերելուց հետո՝ 23 տարի, աջակցել ենք Ադրբեջանին և երբեք չենք միջամտել նրա ներքին գործերին: Ես պարզապես կիսվել եմ ԱՄՆ-ի հավասարկշռված քաղաքականության մի շարք հարցերի շուրջ իմ մտքերով:
Եվ եթե իմ հարցազրույցից հետո հասարակությունում ու անգամ կառավարությունում դեռ քննարկում են իմ դիրքորոշումը, ապա կարծում եմ, որ այն հասել է իր նպատակին»: