2015 թվականի հունվարի 1-ից Աֆղանստանում կմնա 700 վրացի զինծառայող

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանում Վրաստանի զինված ուժերի կոնտինգենտը 2015 թվականի հունվարի 1-ից կկրճատվի կիսով չափ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի անվտանգության ու ճգնաժամերի կարգավորման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեն.

«Մեր օրենսդրության համաձայն, դրա համար անհրաժեշտ են համապատասխան ընթացակարգեր: Այդ հարցում անպայմանորեն ներգրավվելու են Վրաստանի նախագահը, Անվտանգության խորհուրդն ու խորհրդարանը:

Դրա հետ մեկտեղ գոյություն ունի պլան, ըստ որի՝ հունվարի 1-ից Աֆղանստանում Վրաստանի զինված ուժերի կոնտինգենտը կրճատվելու է կիսով չափ և կազմելու է մոտավորապես 700 զինծառայող»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30