Բաժիններ՝

Սերբիան «սառեցնում» է «Հարավային հոսք» գազատարի կառուցումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիան հարկադրված է հետաձգել «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքները, ինչի պատճառն այն է, որ հարևան Բուլղարիայի իշխանությունները հայատարարել են խողովակաշարի կառուցման դադարեցման մասին:

Այս մասին հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Զորան Միխայլովիչը. «Բուլղարիան կենտրոնն է: Դրանով իսկ քանի դեռ չեն ավարտվել Բրյուսելի հետ Բուլղարիայի և ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև բանակցությունները, աշխատանքները կդադարեցնենք նաև մենք: Սակայն ամեն դեպքում թե՛ առաջին, թե՛ երկրորդ սցենարի դեպքում դա նշանակում է մեր երկրում աշխատանքների հետաձգում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30