08/34 տեղամասում` 137 մանկապարտեզ, քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայում են քվեաթերթիկները:
7/31 ընտրատեղամասում ընտրողներից մեկ աղջիկ հանձնաժողովի անդամներից մեկին ասել է որ մատյանում մահացած մարդու անուն ազգանուն կա։
Ինչպես քիչ առաջ 7/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, ժամը 14։00-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 524 ընտրող։ Սակայն ծրար կնքողի մոտ նստած դիտորդներից մեկը, ով իր մոտ նշումներ է անում, թե քանի մարդ է մասնակցել ընտրությանը, ասաց, որ 454 հոգի են քվեարկել։
Թիվ 7/15 ընտրատեղամասում այս պահին իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները:
7/31 ընտրատեղամասի բակում շարունակվում են խայտառակ կուտակումները։ Շատերը առավոտյան քվեարկել են, սակայն շարունակում են դրսում կանգնած մնալ.
07/05 ընտրատեղամասում ընտրողներից մեկը ցանկացել է երկու անձնագրով քվեարկել՝ իր և կնոջ փոխարեն, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել։
7/08 տեղամասում ընտրողներին մի կին հանձնաժողովի անդամներին բողոքել է, որ ամեն անգամ ընտրություններին իր երեխաների փոխարեն, ովքեր գտնվում են արտասահմանում, ուրիշ ստորագրություններ են լինում մատյանում։
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից շատերը մտադիր են ընտրությունների գնալ երեկոյան ժամին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հաստատել է, որ 08/08 տեղամասում նդհարումներ եղել են, և ներկայումս ոստիկանները գտնվում են տեղամասում։ ԿԸՀ-ն խոստանում է պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկի հաղորդմամբ՝ երեկ ուշ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ներկայացուցիչները բնակիչներին գունավոր՝ վարդագույն, կանաչ և կարմիր գրիչներ են բաժանել:
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/5 ընտրատեղամասից 168.am-ին տեղեկացրեցին, որ համատարած երևույթ է նկատվում, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ թարս են ծալում՝ տեքստը դեպի դուրս:
Երևանի 7/28 ընտրատեղամասում առավոտյան ժամը 11։55-ի սահմաններում միջադեպ տեղի ունեցավ։ Transparency International կազմակերպության դիտորդը նկատեց, որ քվեախցում միանգամից երկու հոգի են և այդ մասին տեղյակ պահեց հանձնաժողովի անդամներին։
Արաբկիր վարչական շրջանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
7/05 ընտրատեղամասում ընտրողներից մեկը շփոթմամբ ցուցակում ստորագրեց մոր փոխարեն։
Հաղթանակ գյուղում տեղայակված 7/14 ընտրատեղամասում առավոտյան իրարանցում էր։ 3 վստահված անձ ներկայացող տղամարդիկ (որոնցից երկուսը՝ ՀՀԿ-ից), համապատասխան վկայականներ չունեին, ինչի մասին ահազանգեցին դիտորդները։
7/13 տեղամասում ընտրության եկել էր մի կին՝ իրեն ուղեկցող մի քանի կանանց հետ, ում անձնագրի՝ կնիքի համար նախատեսված հատվածը կասկածելի տեսք ուներ։ Այնպիսի տպավորություն էր, որ անձնագրի վրա դրված կնիքը սպիտակ թանաքով փորձ է արվել ջնջել։
Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է աշխարհի այն 10 գրասենյակի ցանկը, որոնք ամենաքիչն են նման գրասենյակի:
Cobra 2.5-ի բեռնունակությունը կազմում է մինչև 3 տոննա:
Tulpar-ի հրանոթի տրամաչափը կազմում է 30 միլիմետր, իսկ զուգորդված գնդացիրի տրամաչափը` 7.62 միլիմետր:
Իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում նրան, որ Սերժ Սարգսյանը մասնակցում է Ղարաբաղում անցկացված զորահանդեսին:
Այս մասին Дождь հեռուստաաիքին հայտնել են երկու տարբեր աղբյուրներ:
Ադրբեջանական բանակի զինծառայողը վիրավորել է իր երկու ծառայակցին:
Իսմայիլյան իրադարձությունների գործով ձերբակալվածների նկատմամբ խստացվել է մեղադրանքը, որպեսզի նրանք չընկնեն համաներման տակ:
Դա հատկապես հիասթափություն ու մտահոգություն է առաջացնում՝ կապված Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի առաջիկա նախագահության հետ:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին:
Այսօր դիվանագիտական կորպուսները, միջազգային կառույցները կոչ են անում շփման գծից հեռացնել դիպուակահարներին:
Այս մասին հայտնել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները:
Ռեջեփ Էրդողանի խոսքերով՝ Ճապոնիայում արդեն իսկ անցկացվել են Օլիմպիական խաղեր, ինչի համար էլ այդ երկիրը պետք է այս անգամ Օլիմպիական խաղերի անցկացումը զիջի Թուրքիային:
Ղարաբաղյան հակմամարտության ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է:
Էրդողանը հայտարարել է, որ այդ քայլը շատ կարևոր է Թուրքիայի համար: